Ընթերցարան|Ստեղծագործական աշխատանք

12.12.17

Յարոսլավ Հաշեկ․ Ապուր՝ աղքատ երեխաների համար

Իշխան Ռոբերտը մի մարդասեր ու բարի մարդ էր, բայց դյուրագրիռ։ Նա գնաց իր ամրոցի մոտ գտնվող աղքատ դպրոց և ուզում էր ապուր եփել այնտեղի երեխաների համար։ Բայց Իշխանուհին ու նրա եղբայրը դրան համաձայն չէին, նրան ասում էին, որ այդպիսի բան չանի ու նույնիսկ ծնկաչոք իշխանուհին խնդրեց այդ մասին: Բայց Ռոբերտսը նրանց չէր լսում ու շարունակում էր իր բարի գործը։ Նա նույնիսկ այդ երեխաների համար շարժական խոհանոց բերեց դպրոց և իր ձեռքով նրանց համար պատրաստեց կարտոֆիլ։ Երեխաների՝ այսպես ասած տերը, լավը չէր, որովհետև երեխաներին, երբ նվերներ էր նվիրում իշխանը, նա վերցնում էր նրանց ձեռքից։

Իշխանն իր գործը հանձնարարեց գյուղապետին, ով էլ հանձնարարեց ոստիկանին։ Ոստիկանը կատարեց հրամանն ու սկսեց մաքրել կարտոֆիլը։ Ոստիկանն էլ քնեց, իսկ երեխաները առիթից օգտվեցին ու փախան խաղալու։ Բայց երբ Ռոբերտսը եկավ տեսավ, որ ոստիկանը քնած է, նրանց հարցրեց, թե ինչու է քնել։

14.12.17

Դինո Բուցատի․ Սիրո դեմ

Հեղինակը սկզբում ապացուցեց, որ մարդը կարող է ուժեղ լինել և իր ներսում թաղել սերը, մոռանալ ամեն ինչ և ապրել ազատ: Սկայն վերջում այնպես պատահեց, որ մի երաժշտություն կրկին արթնացրեց այն ամենը, ինչը ըստ իրեն մոռավել էր: Հեղինակի ասելիքն այն էր, որ իրական սերը երբեք չի մոռացվում, այն կարող է միայն քնել մարդու սրտում, բայց ամեն պահի կարող է նորից վերադառնալ և ցավեցնել:

Փորձի՛ր բացատրել հետևյալ հատվածը՝

Բայց ահա, հարևան տնից երաժշտության ելևէջներ են լսվում: Ինչ-որ մեկը միացրել էր ռադիոն, կամ էլ գրամոֆոնը, ու բաց թողել լուսամուտը: Բաց թողել ու փակել անմիջապես:
Դա բավական եղավ: Վեց-յոթ նոտա, ոչ ավել, մի հին մեղեդու, իր սիրած երգը: Դե՜հ, վե՛րջ տուր Իրենե, էդ ստից բանի համար չկորցնե՛ս քեզ, վազի՛ր աշխատավայրդ, կանգ մի՛ առ, ծիծաղի՛ր:
Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իր ներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը` այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել` մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:
Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են,- ոչ ոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված, որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին:
Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ:

Երաժշտությունը արթնացրեց նրա սրտում քնած սերը, թարմացրեց հիշողությունը ու նա կրկին անցյալ վերադարձավ։ Հեղինակն ուզում է շեշտել երաժշտության ուժը և այն, որ սերը երբեք չի մարում։

15.12.17

Խուլիո Կորտասար․ Փոքրիկ դրախտ

Այս պատմությունը մի փոքր քաղաքի մասին էր, որը ղեկավարում էր մի գեներալ` անունը Օրանգու։ Այնտեղ, երբ լրանում էր երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում էին ոսկե ձկնիկներ նրանց արյան մեջ։ Նրանք երջանիկ էին, երբ իրենց ներսում այդ փայլփլուն ոսկե ձկնիկներն էին ապրում և բազմանում։  Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ էին սպասում այդ օրվան։ Բայց սոսկալի է մտածել, որ մի օր ձկնիկը կարող է մեռնել ներսումդ, կամ մարդը կարող է մեռնել, նրա երակները կսառչեն ու ձկնիկը նույնպես կմահանա։

Հեղինակի ասելիքն այն էր, որ կարևոր չէ մարդը հարուստ է, թե աղքատ, միևնույն է բոլորի ներսում նույն ոսկե ձկնիկներն են։

Գործերն ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Ստեղծագործական աշխատանք՝

Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով․․․
Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև․․․
Ամեն ինչ իր ժամանակն ունի
Վայելե՜նք կյանքի գեղեցկությունը
Ամենատխուր իրավիճակում  անգամ՝ փնտրի՛ր ուրախություն
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s