Ուսուցիչ, ով փոխեց մտքերս

Ես միշտ երկընտրանքի առջև եմ եղել և չեմ կարողացել կողմնորոշվել, թե ինչ եմ սիրում ամենից շատ և ինչ կուզենայի դառնալ: Դեռևս ոչ մի ուսուցիչ, բացի առարկայական գիտելիքներից, չի տվել ինձ այնպիսի միտք, որը կփոխեր իմ մտքերը: Դեռևս միակ ուսուցիչը, ով կարողանում է փոխել մտքերս, մայրս է: Երբ մենք որևէ առակ կամ պատմվածք ենք միասին քննարկում, ես նրանից շատ բան եմ սովորում: Դրանց միջոցով ես ճանաչում եմ կյանքը, տարբեր երևույթներ, կերպարներ, փոխվում են մտքերս ու պատկերացումներս:  Continue reading

Ռոդարիական երեք հեքիաթների աղցան

Մի տղա կար, ում անունը Տոնինո էր, և նա Տանոնիի որդին էր: Նա ուներ յոթ եղբայր՝ Տոնետտո, Տոնոտտո, Տոնիլոչ-Տոնուլու-տտան, և այսպես մինջև վերջ: Մի օր Տոնինոն դասի գնաց անպատրաստ: Նա շատ անհանգիստ էր: Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և հասավ Տոնինո անվանը: Տոնինոն ասաց՝ ներկա, բայց ոչ ոք նրան չէր լսում, որովհետև նա անտեսանելի էր: Ուսուցիչն ասաց՝ ափսոս, որ Տոնինոն չի եկել, ինքը հենց նրան էր ուզում դաս հարցնել: Ու մտածեց՝ երևի հիվանդացել է: Տոնինոն ուրախությունից ցատկեց նստարանի վրայից ու գնաց երեխաների մոտ: Նա երեխաների մազերը շուռումուռ էր անում: Բալորը սկսեցին իրար մեղադրել: Նրանք չէին էլ մտածում, որ դա Տոնինոն է անում: Մի օր Տոնինոն գնաց կոնֆետի խանութ ու փորձեք գողություն անել, բայց նրան նկատեցին և տարան բանտ: Նա չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ նկատվեց: Չէ՞ որ ինքը անտեսանելի էր: Երբ նրան ոստիկանները ձեռնաշղթաներով բանտ էին տանում, բոլորը նրան էին նայում: Իսկ նա ասաց.

-Ինձ այդպես մի՛ նայեք,թե չէ ես կարմիր արջուկ կդառնամ: Տոնինոն շատ աղքատ ընտանիքի երեխա էր և ոչ մի խաղալիք չուներ: Բայց նա ուներ մի լաթից կարված շունիկ, ում անունն էր Մանրիկ: Նա կցկվել էր մի ծառի տակ ու ասում էր, որ եթե չտեսնի իր տիրոջը՝ կարոտից կսատկի:

Նա սկսում է թափառել փողոցներով, հանկարծ տեսնում է խանութի ցուցափեղկին ամրացված Տոնինոյի նկարը, որի տակ գրված էր՝ Վտանգավոր հանցագործ: Նա վերցնում է մատիտները և նկարի վրա բեղեր է նկարում, այնպես որ իր ընկերոջը ոչ ոք չճանաչի: Հետո վազում է է իր ամենասիրած խանութի տիրոջ՝ Բեֆենայի մոտ և նրանք երկուսով Տոնինոյին բանտից ազատելու ծրագիր են մշակում: Մանրիկը նստում է Բեֆենայի  ցախավելը և բանտախցի ճաղավանդակներից մի կերպ ներս խցկվում: Տոնինոն շատ է ուրախանում, բայց նորից տխրում է, երբ իր ընկեր շնիկը իրեն չի նկատում: Նա սկսում է բարձրաձայն լաց լինել ու խնդրել, որ բոլորն իրեն ներեն: Նա հասկանում է, որ անտեսանելի է դարձել, քանի որ իրեն շատ վատ է պահել և առհամարվել, աստիճանաբար դարձել աննկատելի: Նրա լացն այնքան անկեղծ էր, որ վերացնում է կախարդանքը: Նրանք ուրախությամբ գրկախարնվում են, նստում ցախավելը և սլանում Երկնագույն նետի պես:

Մայրենիի ստուգատեսին ընդառաջ

Փետրվարի 20 — մարտի 9մայրենիի ստուգատեսին ընդառաջ

1. Ստեղծագործական աշխատանք թեման՝ իմ ընտրությամբ

Ես ուզում եմ խոսել իմ շան՝ Չեստերի և նրա ծննդյան օրվա մասին։ Նրա ծննդյան օրը Ապրիլի 10-ին է։ Ես որոշել եմ, որ նրա ծննդյան օրվա արթիվ նրան տանեմ այգում ման տալու, շա՜տ խաղամ նրա հետ, նրան ուրախացնեմ և այլն։ Նրա տորթն էլ եմ որոշել, թե ինչպիսին է լինելու։ Այն կլինի ոսկոր, որի վրա պատկերված կլինի իր նկարը, բայց նա դա չի ուտելու: Դա մենք ենք ուտելու, իսկ նա ուտելու է իր ամենօրյա սնունդը, որպեսզի առողջ լինի։Կան հատուկ շների համար խաղալիքներ։ Կգնենք դրանցից մի քանիսը, ինչպես նաև նոր սանր,շոր կամ ինչ որ աքսեսուար։ Չնայած Չեստերը տղա է և թիթիզ բաներ մենք նրան հագցնել չենք կարող։

Նրան ես շատ եմ սիրում, դրա համար նրա ծննդյան օրը լինելու է իր կյանքի ամենալավ օրը։Ես շատ կուզեի Չեստերին այդ օրը տանեի մեր կրթահամալիրի ագարակ, ծանոթացնեի ագարակի շների, ձիերի և մյուս կենդանիների հետ։Մենք մեզ հետ կտանեինք համեղ ուտելիքներ՝  հատուկ շների համար ու կհյուրասիրեինք նոր ընկերներին։ ։ Ես նաև որոշել եմ իմ ընկերներին կանչել նրա ծննդյան օրը, որպեսզի նա բացի կենդանի ընկերներից նաև ունենա մարդ ընկերներ։ Բոլորն իրենց շներին համարում են իրենց ամենամոտ ընկերը, իսկ ես իմ շանը համարում եմ որպես իմ փոքր եղբայր։ Ես նրան պահել եմ երկուս ու կես տարեկանից և նա իմ երազած շունն է։

Ամեն օր, երբ դպրոցից տուն եմ մտել, փոխել եմ հագուստս ու վազել Չեստերի հետ խաղալու։ Մի անգամ, երբ ես խաղում էի նրա հետ, տատիկս եկավ բակ՝ ինձ փնտրելու։ Չեստերը պառկած էր գետնին, իսկ ես նստած էի նրա կողքին։ Մեզ խոտերը մի քիչ ծածկել էին։ Տատիկս տեսել էր Չեստերի մարմինը և իմ գլուխը և սաստիկ վախեցել։ Նրա աչքին Էլենի գլխով շուն էր երևացել։

Ախ ես երանի

Բոլոր երեխաներն ունեն երազանքներ, ցանկություններ, որոնք ամեն անգամ փոխվում են տարիքի հետ։ Շատ հաճախ այդ երազանքները նույնն են միևնույն տարիքի շատ երեխաների մոտ։ Նրանցից ոմանք ասում են՝ ախ երանի այս երգչուհուն նման լինեի, կամ ախ երանի ես էլ հայտնի ֆուտբոլիստ դառնայի։ Անցնում է որոշ ժամանակ և նրանք մոռանում են, թե ինչի մասին են երազել մի տարի առաջ։

Բայց արդեն վեց տարի է ես մի բան եմ երազում ու կրկնում՝ ախ երանի Միացյալ Նահանգներ գնայի, որպեսզի տեսնեի իմ սիրած երգչուհուն՝ Արիանա Գրանդեին։ Ես երազում եմ, որ նա իմ պրոդյուսերը դառնա։Ես նրան կվստահեի ու կանեի այնպես, ինչպես նա կասեր։ Ես երբեք երգեցողությունից ուժեղ չեմ եղել, սակայն իմ մոտ ստացվում է նրա երգերը երգել։ Այնքան եմ սիրում Արիանա Գրանդեին, որ կուզեի նա գոնե իր ընկերուհին լիներ, կուզեի, որ նա իմանար իմ մասին, մենք մեր գաղտնիքները պատմեինք իրար, գնայինք ճաշելու, գնումներ անելու, դաս սովորեինք միասին, զբոսնեինք։ Ախ երանի Արիանա Գրանդեն մի խումբ բացեր՝ ինչպես բացեց Little Mix խումբը և ինձ ընդգրկեր այդ խմբում։ Հայաստանում այսօր շատերն են սիրում Արիանային և նա հայտնի է այստեղ այնպես, ինչպես Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իտալիայում և այլուր։ Երևանյան X Factor նախագծի մասնակիցներն անգամ երգում են նրա երգերը, պարում նրա նման և փորձում նմանվել։ Ես չեմ ուզում նմանվել, այլ լինել նրան ընկերուհին և հարազատ մարդը։

pizap-com14874994452752

Ծով բարություն, շընորհք ու սեր

Մարդիկ կան, ովքեր լինում են շատ բարի, շնորհքով, սիրով: Շատ մարդիկ էլ կան, ովքեր չար են, անշնոհք ու չեն սիրում համարյա ոչ ոքի: Ինձ թվում է, որ ովքեր չար են և ատում են մարդկանց, նրանց կպատժի Աստված ու նրանք կապրեն տխուր, կունենան անհետաքրքիր կյանք:

Շատերը ունեն լավ ընտանիք և ծով սեր ու համբերություն: Դա նույնպես շնորհք է: Մարդիկ իրենց ընտանիքներից բացի պիտի սիրեն ու հարգեն ուրիշների ընտանիքները: Բոլորի հանդեպ լցվեն սիրով ու բարեկամությամբ: Եթե աշխարհում իշխի սերը, բարությունն ու շնորհքը, բոլորը կլինեն երջանիկ: Կյանքը կդառնա քաղցր և աշխարհը՝ գեղեցիկ:

I imagine

1 Which is your favourite eating place?

My favourite eating place is my grandma’s because she cooks and bakes very tasty meal.

2 Imagine you have your own restaurant. What is it like?

What kind of food and drink do you serve?

I would like to have a restaurant in the ship where I can serve various seafood dishes: fish, selfish, seaweed… The walls will be decorated with the pictures of octopuses and different sea animals. The waiters and waitresses will be with the pirates’ uniforms.

tall-ship-restaurant-by-the-dock-of-the-ancient-fishing-city-bizerte-g0t5d0

3 Imagine you are in a restaurant with a famous person.

I imagine Ariana Grande and I are in my restaurant. We are talking about her songs. She tells me that she is going to be my producer. And I will meet, Mac Miller and her brother Frankie James Grande.

7B727B2D-C266-4D95-B775-5584491CA5D9

Ես Հայկ Նահապետի զինվորն եմ

Հսկա դյուցազուններն ապստամբեցին Աստծո դեմ և սկսեցին կառուցել Բաբելոնյան հսկա աշտարակը: Նրանք վճռեցին հասնել երկինք՝ Աստծուն, իսկ մենք՝ մարդիկս, միացանք նրանց, սակայն Աստծո ցասումից հսկայական հողմ բարձրացավ, փլվեց աշտարակը, ու հենց այդ ժամանակ էլ մեկս մյուսին անհասկանալի լեզվով սկսեցինք խոսել: Մեծ խառնաշփոթություն ու իրարանցում ստեղծվեց: Մենք այս ու այն կողմ վազվզեցինք, փորձեցինք գտնել մեկին, ով կհասկանա մեր լեզուն: Նրանք, ովքեր հասկացան միմյանց, առանձնացան խմբերով: Հզոր ու դաժան հսկաների մեջ սկսվեց իշխելու պայքար: Նրանք սպանում էին անգամ ընկերներին, ամեն կերպ փորձում իրենց  իշխանությունը տարածել: Սոսկալի իրավիճակ ստեղծվեց, որի հետևանքով զոհվեցին շատերը:

Այդ հսկաներից մեկին՝ Տիտանյան Բելին, հաջողվեց ենթարկել ամբողջ երկիրը և իրեն հռչակել թագավոր ու Աստված:

Բելը դաժան էր, անգութ, սպանում էր ամենքին, ով չէր ուզում ընդունել իր իշխանությունը: Սակայն հսկաներից մեկը՝ Հաբեթոսյան Հայկը, ապստամբեց Բելի ու բոլոր նրանց դեմ, ովքեր ձեռք էին բարձրացնում մյուս հսկաների ումարդկանց վրա:

Այսպիսին էր Հայկը՝ վայելչակազմ, թիկնեղ, գանգրահեր, գեղեցիկ աչքերով մի անձնավորություն: Նա ուներ բարի սիրտ, քաջ էր ու արդարամիտ: Հայկը բնակվում էր մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ, որոնց մեջ էի նաև ես: Մենք Հայկին մեզ առաջնորդ էինք համարում: Հայկն այստեղ  կալվածքներով բնակատեղի էր շինել և այն ժառանգություն տալով թոռանը՝ Արամանյակի որդի Կադմոսին, իր մնացած մարդկանցով ու գերդաստանով շարժվեց դեպի հյուսիս-արևմուտք: Ես նույնպես տեղափոխվեցի Հայկի հետ հյուսիս-արևմուտք ու հաստատվեցի մի բարձրավանդակ դաշտում: Հայկն այդ լեռնադաշտը կոչեց Հարք, այսինքն՝ այդտեղ բնակվողները հայրեր էին, Թորգոմի տան սերնդից։ Հայկն այստեղ շինեց մի գյուղ և կոչեց իր անունով՝ Հայկաշեն։

Բելին կատաղեցնում էր այն միտքը, որ Հայկն իրեն չի ենթարկվում և իրեն չի ընդունում որպես թագավոր և առավել ևս՝ աստված: Նա իր մարդկանցից մեկին ուղարկում է Հայկի մոտ, որպեսզի Հայկը վերջապես ուշքի գա ու հպատակվի իրեն: Սակայն Հայկը արհամարհում է նրան: Դա կատաղեցնում է Բելին, և նա պատրաստվում է հարձակվել Հայկի վրա: Հայկը, իմանալով այս ամենի մասին, սկսում է հզորացնել իր բանակը: Ես և մյուս զինվորները սկսում ենք հատուկ վարժանքներ անել՝ ձիավարժություն, նետաձգություն և ֆիզիկական պարապմունքներ: Մենք թվով ընդամենը երեք հարյուր զինվոր էինք՝ պատրաստ մինչև վերջ պայքարելու Բելի դեմ: Ես հայտնի էի որպես դիպուկ նետաձիգ, և իմ համբավը հասել էր Բելին:

Մի անգամ Բելն իր մարդկանցից մեկինուղարկեց ինձ մոտ, որպեսզի ինձ կաշառեն ու իրենց կողմը գրավեն:Նրանք ինձ առաջարկեցին թանկարժեք գանձեր և ոսկեդրամներ,ինչպես նաև մի հրաշալի ձի ու նոր զենք ու զրահ:  Նրանք համոզումէին, որ Բելն արդար թագավոր է, քաջ է, հզոր ևխելացի: Եթե ես անցնեմ նրա կողմը, նա ինձկխնայի, կդարձնի իր աջ ձեռքը, իսկ եթե՝ոչ, շուտով ես կմահանամ Հայկի  ու իրմարդկանց հետ միասին:  Ես ժամանակ խնդրեցի՝ասելով, որ

պետք է մտածեմ: Բայց իրականում ես

հասկանում էի, որ նրանք կարող են ինձ այդպահինվնասել, եթե մերժեմ իրենց առաջարկը: Ինձպետք էր ժամանակ շահել, ուստի ես դիմեցի խորամանկության:

Ես անմիջապեսայս ամենի մասին պատմեցի Հայկին:Նա մի հնարամիտ որոշում կայացրեց:

Ինձ առաջարկեց համաձայնել Բելի զինվորըդառնալ և լինել Հայկի լրտեսը: Ի դեպ, ես շատլավ խաղացի դավաճան զինվորի դերը ուշուտով միացա Բելի ջոկատին: Ես զգում էի, որ երբեմն Բելն ուզում է ինձ սպանել, քանի որ եսայդպես էլ ոչ մի տեղեկություն չհաղորդեցիՀայկի բանակի մասին: Բայց քանի որ ես լավնետաձիգ էի, Բելը որոշեց մինչև Հայկի հետ պատերազմի ավարտը խնայել ինձ:Որոշ ժամանակ անց ինձ հաջողվեց շահել Բելիվստահությունը և իմանալ նրա բանակի մասին կարևոր

տեղեկություններ:Ես այդ մասին հայտնեցի Հայկին: Իմ

լրտես եղած ժամանակ եսբացահայտեցի մի քանի դավաճան

զինվորների, որոնք իրականումկաշառվել էին և Հայկի բանակից անցել Բելի կողմը: Դա ինձ համար ամենացավալի փաստն էր:

Բելն իր հարձակմանը երկար սպասել չտվեց: Նա իր հսկայական զորքով հարձակում գործեց Հայկի դեմ: Ես ճեղքեցի նրա անթիվ բանակը և հազիվ միացա Հայկի բանակին: Իմ ետևից ոչ ոք նետ չարձակեց: Երևի նրանք չհասկացան՝ իրականում ինչ կատարվեց: Հայկի բանակը ստիպված էր խույս տալ, քանի որ դեմ առ դեմ դժվար էր կռվել Բելի մեծաքանակ զորքի դեմ:Մի պահ Հայկը հեռվից նկատեց, թե ինչպես է Բելը փորձում բարձրանալ սարերը և թաքնվել իր զորքի մեջ: Նա միայնակ անցավ գետի մյուս ափը, լարեց իր լայնալիճ աղեղն ու խոցեց Բելի կուրծքը՝ նրա զրահի միջից: Բելը հսկա շենքի պես տապալվեց գետնին, իսկ զորքը իր թագավորի անակնկալ տապալումից դիմեց փախուստի:

Ծիրանի ծառ Ձայնիկդ ի հոգիս

  • Բացատրիր                                                                                                                                     վնգստում էր ցուրտը – սաստիկ ցուրտ էր                                                                                               արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր – արևը մայր էր մտել                      անքեն ժպտաց – առանց հիշաչարության                                                                                              շալակել ուրիշի սապատը – ուրիշի գործը անել                                                                           մտքից ծրարված զգացմունքներ – մտքում պահած զգացմունքներ
  • Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝
  1. ժողովրդի, նրա անցնելիք ճանապարհի մասին                                                                                       Կոմիտասը նույնպես շոգենավով գնում էր իր երգչախմբի հետ, այնտեղ Կոմիտասին հանդիպեցին շատ ծանոթներ: Պոլիսում նո՜ր-նո՜ր որոնողական հայորդիներ՝ տարբեր գավառ ու շեներից, տարբեր կածաններով հեռացած՝ թողած արտ ու այգի, դարբնոց ու բրուտանոց ու նաև աքաղաղ, ով ամեն օր իր ձայնը գցում էր գլուխը:
  2. օրվա ապրուստի և հագուստի մասին                                                                                                                                                       չգտա

Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:

Կոմիտասը շատ էր կարոտել իր մանկությունը և հիշողությունը նրան տարավ անցյալ: Բացի այդ նա շատ էր սիրում իր  ժողովրդին ու միշտ ապրում էր նրա հոգսով:

  • … մարմնոք ապրելու փոխարեն ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում… — ստեղծագործական աշխատանք՝ ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում (6-8 նախադասությամբ):

Մարդը ծնվել է, որովհետև սկզբում Աստված է այդպես ցանկացել: Նա ուզել է, որ աշխարհը լցվի մարդկանցով: Հետո մարդիկ են ուզել, որ երեխաներ ունենան, իրենց ընտանիքը մեծացնեն, սերունդն ու ազգը շատացնեն: Ինչպես մահը, այնպես էլ ծնունդը միշտ եղել է ու լինելու է, քանի դեռ աշխարհը գոյություն ունի: Ամեն մարդ, երբ մեծանում ու մի բան է անում, մտածում է, թե ինքը հենց դրա համար է աշխարհ եկել: Բոլորն էլ ուզում են բարի գործ անել, որ իրենց հիշեն որպես լավ մարդ: Բայց միշտ չէ, որ այդպես է լինում: Աշխարհում շատ կան չար մարդիկ, գողեր ու ավազակներ, որոնք այդպես չեն ծնվել, բայց դարձել են: Չենք կարող ասել, թե նրանք ծնվել են չարիք գործելու համար: Մարդիկ էլ կան, որ դժգոհում են, որ ծնվել են: Ինձ որոշ բաներ դուր չեն գալիս, բայց ես միևնույյն է ուրախ եմ, որ ծնվել եմ: Ես ծնվել եմ, որ ապրեմ, խաղամ, սովորեմ, լավ մարդ դառնամ, օգտակար լինեմ, ծնողներս հպարտանան ինձնով ու ճանճերին սատկացնեմ: (այս պահին ինձ մի սառած ճանճ էր ինձ բարկացնում…):

 

Երգը զենք

Հայ ժողովուրդն ունի շատ ռազմական երգեր: Պատերազմ գնացող ժողովուրդը այդ երգերը օգտագործել է որպես զենք: Նա զինվել է երգով: Երգը նրան ուժ է տվել՝ կռվելու ու հաղթելու: Հայրենասիրական երգերը ուժ են տվել հայ զինվորին: Նա լսել է դրանք ու սովորել մարտական պատմություններ, ճանաչել իր հերոսներին:

Տոհմից վտարվածը

Նախնադարում մի խելացի տղա էր ապրում: Նրա տոհմում բոլորը միանման էին մտածում և ունեին միևնույն բնավորության գծերը: Խոսում, ուտում ու ապրում էին մի ընտանիքի պես: Սակայն այդ տղան տարբերվում էր մյուսներից: Տղայի տարօրինակությունն այն էր, որ նա սուր գործիքով փորագրում էր ժայռերին, ծառերին, հողի վրա՝ ստանալով պատկերներ, որտեղ պատկերված էին կենցաղային և որսորդական տեսարաններ, աստղեր, լուսին, արև… Մինչ այդ ոչ ոք նման բան չէր տեսել, ոչ ոք փորագրություն չէր արել: Բոլորը կարծում էին, թե տղայի մեջ չար ուժեր են ապրում ու հեռու էին մնում նրանից:

Շուտով տղան սկսեց բնությունից գույներ ստանալ և գունավոր պատկերներ փորագրել: Նրան հետևեցին փոքրիկ երեխաները, որոնց պատկերացումներն ավելի վառ էին, քան մեծահասակներինը: Դա անհանգստություն առաջացրեց տոհմում: Իսկ երբ տղան սկսց պատկերել մարդկանց, նրանց տագնապն ավելի ուժեղացավ: Նրանք կարծեցին, թե այդ պատկերները շուտով կկենդանանան ու կզբաղեցնեն իրենց տեղը: Չկարողանալով տղային ետ պահել իր տարօրինակ զբաղմունքից՝ նրան վտարեցին տոհմից:

Անցան միլիոնավոր տարիներ: Մարդիկ մոռացան տարօրինակ տղայի պատմությունը, սակայն նրա ստեղծած ժայռապատկերները հավերժ մնացին երկրի վրա: Կարելի է ասել, որ նա հենց այն նախամարդն էր, որը հիմք դրեց փորագրությանն ու նկարչությանը: