Թարգմանական աշխատանք

Գոյություն ունի՞ հավերժական սեր -Существует ли вечная любовь?

Գոյություն ունի՞ հավերժական սեր։ Ինչպես հայտնի է, գոյություն ունի սիրո տարբեր սահմանումներ և դրանցից յուրաքանչյուրում մարդը փորձում է իր ուզած իմաստով հասկանալ մյուսների և սեփական կյանքի փորձից ելնելով։ Քչերն են պատկերացնոմ երջանիկ կյանք, առանց այդ լոսավոր զգացմունքի և մարդը հաճախ իր ամբողջ կյանքը ծախսում է կատարյալ սեր փնտրելով: Բոլորն ունեն իրենց պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինի սերը, ակնհայտ է, որ բոլորն ուզում են, որ այս զգացումը հավիտյան ապրի սրտում:

Իսկ հնարավո՞ր է ամբողջ կյանքի ընթացքում սերը շարունակի մնալ։ Հնարավո՞ր է սիրել մեկ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և երկար տարիներ շարունակել սիրել, կարծես երեկվա այս հիանալի զգացողությունը ծագել է սրտում:

Ինչի՞ միջոցով են առաջնորդվում այն մարդիկ, ովքեր սովորաբար ասում են, որ անհնար է սիրել մի մարդու ամբողջ կյանքում: Նրանք հայտարարում են, որ անհնար է երկար ժամանակ պահպանել սիրո զգացումը, քանի որ կախվածությունն աստիճանաբար ներս է մտնում, և մարդիկ պարզապես ընտելանում են այն մտքին, որ մոտակայքում գտնվող մարդը միշտ կլինի: Իրոք, շատ դեպքերում դա ճիշտ է, բայց սա չի բացառում այն հավանականությունը, որ մարդիկ կարող են ունենալ այդ զգացողությունը իրենց ամբողջ կյանքի ընթացքում, եթե նրանց սերը անընդհատ սնուցվում է: Continue reading

Դեկտեմբերի 2-7

Առցանց  գործնական աշխատանք
Շտեմարանային հետազոտական աշխատանքներ
Նախագիծ «Կարդում ենք…»

  • Դեկտեմբերյան ֆլեշմոբ
  • «Ընթերցում ենք» ռադիոնախագիծ
  • այցելություն   —— թանգարաններ
  • Ընթերցանության դաս -քննարկում

Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»

Իլիաս Վենեզիս «Ճայերը»

  • Ընթերցանության դաս -քննարկում

«Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորել ասելիքը:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

Կար մի ծերունի, ով իր ամբողջ կյանքը անցկացրել է «Երջանկության իմաստը» փնտրելով։ Նա եղել է աշխարհի բոլոր ծայրերում, բայց այդպես էլ չի գտել երջանկության իմաստը։ Հետո նա որոշում է գնալ Եգիպտական անապատ, որպեսզի հարցնի մեծ Սֆինքսից։ Նա անընդհատ պատմում էր Սֆինքսին իր դժվարությունների մասին, իսկ Սֆինքսը չէր պատասխանում և անթարթ նայում էր նրան։ Անցան օրեր, գիշերներ, երբ դերվիշը լռեց, Սֆինքսը նայեց նրան ու պատասխանեց, որ չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…: Continue reading

Դեկտեմբերի 3-8

Առցանց  գործնական աշխատանք
Շտեմարանային հետազոտական աշխատանքներ
Նախագիծ «Կարդում ենք…»

  • Դեկտեմբերյան ֆլեշմոբ
  • «Ընթերցում ենք» ռադիոնախագիծ
  • Երևանի փողոցներով- զբոսանք, գրքեր նվիրել-փոխանցել,
  • այցելություն   —— թանգարաններ
  • Ընթերցանության դաս -քննարկում

Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»

Իլիաս Վենեզիս «Ճայերը»

  • Ընթերցանության դաս -քննարկում

Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորել ասելիքը:

Երջանկության իմաստը

Կար մի ծերունի, ով իր ամբողջ կյանքը անցկացրել է «Երջանկության իմաստը» փնտրելով։ Նա եղել է աշխարհի բոլոր ծայրերում, բայց այդպես էլ չի գտել երջանկության իմաստը։ Հետո նա որոշում է գնալ Եգիպտական անապատ, որպեսզի հարցնի մեծ Սֆինքսից։ Նա անընդհատ պատմում էր Սֆինքսին իր դժվարությունների մասին, իսկ Սֆինքսը չէր պատասխանում և անթարթ նայում էր նրան։ Անցան օրեր, գիշերներ, երբ դերվիշը լռեց, Սֆինքսը նայեց նրան ու պատասխանեց, որ չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…:

Ինձ թվում է, պատմվածքի ասելիքն այն է, որ չպետք է անընդհատ փնտրել երջանկություն։ Դու ունես այն, ինչ ունես և պետք է բավարարվես քո ունեցածով։

Անհաղթ Խալիֆան

Անհաղթ Խալիֆա ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ, ես շատ ուշադիր ու հետաքրքրված էի կարդում այն: Ինչ վերաբերվում է նրանց քաղաքականությանը, ամեն ինչ շատ լավ էր ընդհանում, բայց վերջում արյունով ավարտվեց: Այդ ամենը եղավ նրանց երազած թագավորից, որը նրանց տվել էր նրանց ուզած քաղաքականությունը, որի արդյունքում ավարտվեց ամեն ինչ վատ: Թագավորը երազների մեջ էր դրա համար էր տվել նրանց այդպիսի արտոնություններ:

Շիդհարը                                           

Նախագիծ «Նախշուն աշուն»

Նոյեմբերի 15-30

Մասնակիցներ` 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանցիներ

  • պատմի՛ր, ներկայացրո՛ւ քո բնակավայրի աշունը

Այս տարի արդեն մեզ մոտ խոր աշուն է։ Համարյա ամբողջ տերևները թափվել են, ծաղիկները թոռոմել են և ամենը մառախուղ է։ Աշունը իմ ամենասիրած եղանակներից ևս մեկն է, ես շատ եմ սիրում աշնան գույները և նույնիսկ հոտը։ Ինձ շատ է դուր գալիս զբոսնել այդ եղանակին, շնչել սառը օդը և ոտքերիս տակ ճռճռացնել չորացած տերևները։ Այս տարի աշունը շատ գեղեցիկ էր, իսկ անցած տարի ամենը թաց էր ու անգույն։

  • ներկայացրո՛ւ որևէ բանաստեղծություն

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

Ես այս բանաստեղծությունը շատ հավանեցի։ Նա չէր հավատում, որ մարդ կարող է զգալ այն ցավը, որը նա է զգում: Ինձ թվում է, նա դիմում էր իր սիրած աղջկան: Եվ շատ եմ ցավում նրա համար, քանի որ նա շատ մեծ ցավ էր ապրում:

Continue reading

Նոյեմբերի 19-24

Դանիել Վարուժան

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի արտացոլքը:

Մովսես Խորենացու «Վահագն»-ի և «Ձոն»-ի ինքնատիպ ոճավորումը:

«Եղեգան փող»-ի պատկերը, արտահայտչականությունը:

Հովվերգական սրտառուչ պատկերների պոեզիան. «Հացին երգը» :

Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ»   պատմվածքը:

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին»

Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:

Կարևորը երջանիկ լինենք։

Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»:

Ինձ թվում է ստեղծագործությունը կոչվում է «Փոքրիկ դրախտ», որովհետև բոլորը այնտեղ երջանիկ էին, որ ունեին ոսկե ձկնիկներ իրենց արյան մեջ, չնայած որ ոսկե ձկնիկները, ոսկե չէին, այլ պարզապես ոսկեգույն։ Այնտեղի մարդիկ իրենց պատկերացնում էին փայլուն ու անթիվ, քանի որ ձկնիկները նրանց մեջ գնալով շատանում էին և կարծես դրախտում լինեին։

Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Միայն դրախտում չկա տառապանք, ցավ, դրա համար երջանիկ մարդը իրեն զգում է ինչպես դրախտում։

 

Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»

Նախագծային ուուցման ստուգատես

Առաջարկում եմ կարդալ

Քեթրին Մենսֆիլդ «Երանություն»
Սինյիտիրո Նակամուրա «Դղյակ տանող ճանապարհը»
Նադեր Էբրահիմի  «Անձրևի հեքիաթը»
«Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»

«Սպասում», «Մամփրե արքան»,«Դավոն»

Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:

Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:

«Կանչը» պատմվածքը ինձ իրոք շատ դուր եկավ։ Ամենից շատ հավանեցի Զորոյին, քանի որ նա շատ նպատակասլաց էր և համառ։ Նա և իր մանկության սիրած աղջիկը բաժանվեցին, բայց նա միշտ հիշում էր աղջկան։ Երբ նրանք մեծացան, արդեն ամեն մեկն ուներ իր ընտանիքը, ամուսնացած էին, ունեին երեխաներ և թոռներ։ Զորոն արդեն ամուսնացնում էր իր կրտսեր որդուն, բայց նա անպայման ուզում էր, որ ինքը Արարատյան դաշտից բերի իր հարսանիքի տնական խմիչքը։ Առավոտյան նստեց միջնեկ որդու մեքենան և որդու հետ գնաց Արարատյան դաշտ։ Գնացին տարբեր տեղեր, փորձեց տարբեր գինիներ, բայց ոչ մեկը չհավանեց։ Հետո, երբ Զորոն շարունակեց ճանապարհը, գյուղում տեսավ մի պառավի, ով նայում էր իր աչքերի մեջ։ Պառավը շատ հոգնած ու տխուր էր, բայց նրա աչքերում կար մի չարաճճի ժպիտ։ Զորոն պառավին ուշադիր նայելուց հետո ասաց, որ իր Ալեն է։ Continue reading

Նոյեմբերի 5-10

Առաջարկում եմ կարդալ
Քեթրին Մենսֆիլդ «Երանություն»
Սինյիտիրո Նակամուրա «Դղյակ տանող ճանապարհը»
Նադեր Էբրահիմի  «Անձրևի հեքիաթը»
«Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կաարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

Երջանկության իմաստը

Կար մի ծերունի, ով իր ամբողջ կյանքը անցկացրել է «Երջանկության իմաստը» փնտրելով։ Նա եղել է աշխարհի բոլոր ծայրերում, բայց այդպես էլ չի գտել երջանկության իմաստը։ Հետո նա որոշում է գնալ Եգիպտական անապատ, որպեսզի հարցնի մեծ Սֆինքսից։ Նա անընդհատ պատմում էր Սֆինքսին իր դժվարությունների մասին, իսկ Սֆինքսը չէր պատասխանում և անթարթ նայում էր նրան։ Անցան օրեր, գիշերներ, երբ դերվիշը լռեց, Սֆինքսը նայեց նրան ու պատասխանեց, որ չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…: Continue reading

Նախագծային ուսուցման ստուգատես

Նախագիծ «Սեբաստացիական հանդիպումներ»
Հարցազրույցների շարք սեբաստացի շրջանավարտների հետ

  • ի՞նչ եմ տարել կրթահամալիրից ինձ հետ, ո՞ւր եմ հասել. նվաճումներ, ձեռքբերումներ…
  • կրթահամալիրի շնորհիվ ի՞նչ հաջողությունների եք հասել կյանքում
  • կրթահամալիրում անցկացրած տարիների մեջ  ի՞նչը կցանկանայիք փոխել
  • ըստ ձեզ՝ ի՞նչն է եղել կրթահամալիրի ամենամեծ առավելությունը:
  • ի՞նչ հետք է թողել կրթահամալիրը Ձեր կյանքում

Առաջարկում եմ կարդալ
Քեթրին Մենսֆիլդ «Երանություն»
Սինյիտիրո Նակամուրա «Դղյակ տանող ճանապարհը»
Նադեր Էբրահիմի  «Անձրևի հեքիաթը»
«Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

«Երեք քայլ երկնքից անդին»

«Երեք քայլ երկնքից անդին» պատմվածքը շատ հետաքրքիր էր և ինձ շատ դուր եկավ։ Բայց ես չհավանեցի հրամանատարին ու գեներալի համհարզներին։ Նրանք անիմաստ ծաղրում և հայհոյում էին Թոմին, չնայած Թոմը նրանց ուշադրություն չէր էլ դարձնում և վազում էր Գետառի քարապատ ամբարտակի երկայնքով։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո մեր հոգում ինչ-որ նստվածք է մնում, ինչ-ինչ տողեր դառնում են մերը, սեփականը, կարևորը։ Ինձ համար այդ տողերը սրանք են․ «Այնինչ` պետք չէ վախենալ կամ խուճապի մատնվել, մինևնույն է՝ «որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» հարցը մնալու է անպատասխան։» Այո՛, կան հարցեր, կան իրավիճակներ, որոնց պատասղխանն ու ելքը փնտրում ես ողջ կյանքում ու չես գտնում։ Պետք չէ հուսահատվել․ դրանք անպատասխան են։

Ինձ թվում է, որ պատմվածքի ասելիքն այն է, որ պարտադիր չէ բոլորի ասածներին ուշադրություն դարձնել, ավելի լավ է անել այն՝ ինչ ճիշտ ես գտնում։

Հոկտեմբերի 14-19

Կարդալ Վիլյամ Սարոյանի «Ընկերների մեղքով» ստեղծագործությունը:
Պատրաստվել քննարկման:

Գործնական աշխատանք

  1. Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուպ կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գագաթ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերձ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած

հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներն էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա: Continue reading

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։

Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
 Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ…
Հայրեններ
1.Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
2.Քանի~ ու քանի~ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»:

Continue reading