Մեր ներսում ապրող միկրոբներ

Թարգմանություն՝ ռուսերենից հայերեն

Մեզանից քչերն են հավանաբար լրջորեն մտածել այն մասին, որ մարդն ապրում է միկրոբների միջավայրում: Ու նրանք գոյություն ունեն մեր օրգանիզմի թե՛ ներսում, և թե՛ դրսում, իսկ նրանց բազմազանությունը չի ենթարկվում ճշգրիտ հաշվարկի: Միայն մարդու ստամոքսում հաշվարկվում են մի քանի հարյուր տեսակ միկրոբ: Նրանցից որոշները դրական ազդեցություն ունեն, իսկ մյուսները ընդհակառակը՝ առաջացնում են բարդություններ և տհաճություն: Բարեկամ միկրոբները՝ կիսելով սնունդը մեզ հետ , մատուցում են կարևոր վիտամիններ և կարգավորում նյութափոխանակությունը: Այդպիսի միկրոօրգանիզմներին մենք անվանում ենք սիմբիոտներ: Թշնամի միկրոբները, սնվելով մեր սննդի սպիտակուցներով, արտադրում են տոքսիկ նյութեր, այսպես կոչված՝ կտամայինա կամ այլ կերպ՝ դիաթույն: Մեր ստամոքսի այս բնակիչները վնասաբեր են: Իրականում մարդու աղեստամոքսային տրակտի միկրոֆլորայի դասակարգումը շատ ավելի բարդ է: Եվ որպեսզի հասկանալի լինի կապը մարդու և նրա օրգանիզմում ապրող անցանկալի բնակիչների միջև պարզապես պետք է դրանք բաժանել երկու մասի՝ բարեկամների և թշնամիների: Այսպիսով, մենք իմացանք, որ մեր ներսում ապրում են օգտակար և վնասակար միկրոօրգանիզմներ: Առաջինն օգնում է մեզ պահպանել առողջությունը, իսկ երկրորդը՝ խլում է այն մեզանից:

 

One thought on “Մեր ներսում ապրող միկրոբներ

Leave a comment