Գարո՜ւն, նոր կյանքի սկիզբ․․․

Գարունն իրոք կարծես նոր կյանքի սկիզբն է։ Ես կուզենայի, որ գարնանը նշեինք նոր տարին, որովհետև ամեն ինչ նոր է սկսվում, երբ գալիս է գարունը։ Գարնանը եղանակները տաքանում են, արևը պայծառ սկսում է շողալ, երեխաները ուրախանում են, որ շուտով կարող են իրենց ամենասիրելի պաղպաղակն ուտել, թռչունները կայտառ ծլվլում են, ծառերը ծաղկում են, ծաղիկները դուրս են գալիս հողի տակից։ Գարնան առաջին ամիսը գիժ ամիս է՝ լի անձրևներով ու քամիներով, բայց միևնույն է, այն ուրախություն է բերում բոլորին ու լցնում սրտերը նոր կյանքով ու սպասումներով։