«Ուսումնական ձմեռ»

Դեկտեմբերի 2- 20

Ամանորի, Սուրբ Ծննդյան նախագծերը

«Ուսումնական ձմեռ». Ամանորի, սուրբծննդյան նախագծեր
Դեկտեմբերի 2- 20

Ուղղությունները

 

Դեկտեմբերի 2-7

Առցանց  գործնական աշխատանք
Շտեմարանային հետազոտական աշխատանքներ
Նախագիծ «Կարդում ենք…»

  • Դեկտեմբերյան ֆլեշմոբ
  • «Ընթերցում ենք» ռադիոնախագիծ
  • այցելություն   —— թանգարաններ
  • Ընթերցանության դաս -քննարկում

Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»

Իլիաս Վենեզիս «Ճայերը»

  • Ընթերցանության դաս -քննարկում

«Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորել ասելիքը:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

Կար մի ծերունի, ով իր ամբողջ կյանքը անցկացրել է «Երջանկության իմաստը» փնտրելով։ Նա եղել է աշխարհի բոլոր ծայրերում, բայց այդպես էլ չի գտել երջանկության իմաստը։ Հետո նա որոշում է գնալ Եգիպտական անապատ, որպեսզի հարցնի մեծ Սֆինքսից։ Նա անընդհատ պատմում էր Սֆինքսին իր դժվարությունների մասին, իսկ Սֆինքսը չէր պատասխանում և անթարթ նայում էր նրան։ Անցան օրեր, գիշերներ, երբ դերվիշը լռեց, Սֆինքսը նայեց նրան ու պատասխանեց, որ չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…: Continue reading

Դեկտեմբերի 9-13

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:

Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:

3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր/.

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: