Զարմանահրաշ կյանքի խորհուրդը

Կյանքն իսկապես զարմանահրաշ բան է: Ես կյանք ասելով հասկանում եմ այն ամենը, ինչը շնչում է, աճում, շարժվում, զգում, սնվում ու մտածում: Սակայն ինձ համար կյանք է նաև մարդու ստեղծածն ու ստեղծագործածը, որն ապրում և փոխանցվում է սերնդե սերունդ՝ նրա կյանքից հետո: Շատերն են մտածել, թե ինչու են ապրում և որն է կյանքի խորհուրդը: Տարբեր հավատք ունեցող մարդկանց համար կյանքի խորհուրդը տարբեր է: Այն տարբեր է նաև տարբեր տարիքում, սակայն բոլորի համար էլ կյանքի խորհուրդը աշխարհի ամենազարմանահրաշ բանն է: Ինձ համար դեռ կյանքի խորհուրդը բացահայտված չէ: Շատ հարցերիս պատասխաններ դեռ չեմ գտնում և կյանքի խորհուրդն ինձ համար զարմանահրաշ է և առեղծվածային:

 

Leave a comment