Դեկտեմբերի 3-8

Առցանց  գործնական աշխատանք
Շտեմարանային հետազոտական աշխատանքներ
Նախագիծ «Կարդում ենք…»

  • Դեկտեմբերյան ֆլեշմոբ
  • «Ընթերցում ենք» ռադիոնախագիծ
  • Երևանի փողոցներով- զբոսանք, գրքեր նվիրել-փոխանցել,
  • այցելություն   —— թանգարաններ
  • Ընթերցանության դաս -քննարկում

Ալբեր Քամյու«Առասպել Սիզիփոսի մասին»

Իլիաս Վենեզիս «Ճայերը»

  • Ընթերցանության դաս -քննարկում

Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորել ասելիքը:

Երջանկության իմաստը

Կար մի ծերունի, ով իր ամբողջ կյանքը անցկացրել է «Երջանկության իմաստը» փնտրելով։ Նա եղել է աշխարհի բոլոր ծայրերում, բայց այդպես էլ չի գտել երջանկության իմաստը։ Հետո նա որոշում է գնալ Եգիպտական անապատ, որպեսզի հարցնի մեծ Սֆինքսից։ Նա անընդհատ պատմում էր Սֆինքսին իր դժվարությունների մասին, իսկ Սֆինքսը չէր պատասխանում և անթարթ նայում էր նրան։ Անցան օրեր, գիշերներ, երբ դերվիշը լռեց, Սֆինքսը նայեց նրան ու պատասխանեց, որ չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…:

Ինձ թվում է, պատմվածքի ասելիքն այն է, որ չպետք է անընդհատ փնտրել երջանկություն։ Դու ունես այն, ինչ ունես և պետք է բավարարվես քո ունեցածով։

Անհաղթ Խալիֆան

Անհաղթ Խալիֆա ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ, ես շատ ուշադիր ու հետաքրքրված էի կարդում այն: Ինչ վերաբերվում է նրանց քաղաքականությանը, ամեն ինչ շատ լավ էր ընդհանում, բայց վերջում արյունով ավարտվեց: Այդ ամենը եղավ նրանց երազած թագավորից, որը նրանց տվել էր նրանց ուզած քաղաքականությունը, որի արդյունքում ավարտվեց ամեն ինչ վատ: Թագավորը երազների մեջ էր դրա համար էր տվել նրանց այդպիսի արտոնություններ:

Շիդհարը